6.08.2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը կնպաստի կայունությանը. ԱԳ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռն Ադրբեջանում և միջազգային հանրությանը կոչ է արել «դիմել Ալիևի ռեժիմին՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պահվող անձանց»:


«Օրենքը հաճախ ծառայում է իշխանության լեգիտիմացմանը, հատկապես բռնապետական ռեժիմներում, ինչպիսին է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ռեժիմը: Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի պատկառելի տարիքը և սրտի վիճակը, ինչը վերջինս 2023 թվականի հուլիսի 29-ին Արցախից նրա շտապ տարհանման պատճառն էր, նրա 15 տարվա ազատազրկումը հավասար է քողարկված մահապատժի՝ բռնապետական և ցեղասպան ռեժիմի կողմից արտաքուստ փափուկ քաղաքականության հետևում»,- նշված է հայտարարության մեջ:


Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ ութ բարձրաստիճան հայ պաշտոնյա շարունակում է ապօրինի ազատազրկված մնալ Ադրբեջանում, ինչպես նաև այտեղ պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և հայ քաղաքացիական անձինք:


«Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է օրենքի վրա հիմնված միջազգային կարգից, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորություններից»,- նշել են ինստիտուտում:


 


 


 

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հարցեր
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի