19.04.2025
Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ն՝ Երևանի պատմության ադրբեջանական աղավաղման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։


Այս մասին հայտնում է ԿԳՄՍ Նախարարությունը:


«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:


Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


 


 

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար