5.07.2025
Արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ունենալ հստակ երաշխիքներ. Վահան Կոստանյան
prev Նախորդ նորություն

Երևանում ակցիայի ժամանակ արցախցիներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ն ուսումնասիրում է հիմքերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:


ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:


Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:


Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:


 

Արմավիրում մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ. 11-ամյա երախայի վիճակը ծանր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով