7.10.2024
Երևանում ակցիայի ժամանակ արցախցիներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ն ուսումնասիրում է հիմքերը
prev Նախորդ նորություն

Արմավիրում մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ. 11-ամյա երախայի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:


ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Մ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1979 թ․):


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1990 թ․) և Ս. Հ.-ն (ծնված 2012 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ վարորդը և ուղևոր Հ․ Ե.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



 

Փաշինյանն անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները