27.11.2024
Նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար
prev Նախորդ նորություն

Արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ունենալ հստակ երաշխիքներ. Վահան Կոստանյան

Արցախցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի իրացման ապահովումը ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ընդհանրապես ողջ միջազգային հանրության և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։


Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ է ունենալ հստակ երաշխիքներ՝ ապահովելու նրանց իրավունքները և անվտանգությունը։ «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով այդ մարդիկ լքել են իրենց տները, փաստորեն էթնիկ զտումներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- ասաց փոխնախարարը։


«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները պաշտպանելու համար, մենք այդ քայլերի մասին համապատասխան պաշտոնական տեղեկատվություն ենք տարածում»,- ասաց Կոստանյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև արտաքին գործերի նախարարության դիրքորոշմամբ՝ կապված «վտարանդի կառավարություն» գաղափարի հետ, սակայն Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել այդ հարցը՝ պատճառաբանելով, որ դա չի մտնում երկրի արտաքին գործերի նախարարության լիազորությունների մեջ։


Կոստանյանը չմեկնաբանեց այն հարցը, թե արդյո՞ք ռուսական կողմը Երեւանի հետ քննարկել է Արցախում ԼՂՀ-ի ներկայության հարցը։ «Այս հարցը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասության ներքո»,- վստահեցրեց նա։