25.11.2024
Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր. ինչի մասին է այն
prev Նախորդ նորություն

Անվտանգությունը՝ առաջնահերթություն. զգուշացեք WhatsApp-ում ֆիշինգի խաբեություններից

Հաշիվները գրավման փորձերն ու հարձակումները կարող են հանգեցնել գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ֆինանսական միջոցների կորստի և անձնական տվյալների գողության:


Հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով առաջարկվող մեթոդներն օգտակար կլինեն ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Կրիպտոարժույթի օրական առևտրի և փոխանակման ծավալով աշխարհում առաջին հարթակը՝ Բայնենսը մշակել է համընդհանուր կանոններ և մեթոդներ, որոնք կարող են օգտակար լինել նաև հայ և Հայաստանից գրանցված օգտատերերի համար:

Կրիպտո և սոցիալական մեդիայի լանդշաֆտի ընդլայնմանը զուգահեռ կատարելագործվում է նաև խարդախների մարտավարությունը, որոնք նպատակ ունեն խաբել որոշակի միջոցներ տնօրինող անհատներին: Առանձնահատուկ հիշատակության արժանի են WhatsApp հավելվածի միջոցով կատարվող ֆիշինգի խաբեությունները:


WhatsApp-ը աշխարհի միլիոնավոր մարդկանց համար շփման ամենահայտնի մեթոդներից մեկն է, ինչը խոցելի է դարձնում այն խաբեբաների կողմից օգտագործման համար:Նրանք հակված են օգտագործել WhatsApp-ը և շփման այլ հայտնի հարթակները ֆիշինգի խարդախությունների համար: Վերջին շրջանում խաբեբաները թիրախավորել են Binance-ի Ֆրանսիայի և Իտալիայի թիմերին՝ WhatsApp խմբերի միջոցով համայնքից գումար շորթելու համար:

Ֆիշինգի խարդախությունները ներառում են խաբուսիկ մարտավարություն, երբ խարդախը զոհին համոզում է դրամական միջոցներ ուղարկել կամ փոխանցել գաղտնի տեղեկատվություն: Սա հաճախ ձեռք է բերվում կեղծ նամակների, կայքերի կամ հաղորդագրությունների միջոցով, որոնք շատ նման են օրինական կրիպտո հարթակներին: Խաբեբան նպատակ ունի շահագործել օգտատերերի վստահությունը՝ նախքան նրանցից տեղեկություններ կամ ակտիվներ խնդրելը: Խաբեբաները սովորաբար ստեղծում են WhatsApp-ի կեղծ պրոֆիլ, որը նման է Binance-ի ներկայացուցչին, ապա պնդում են, որ ձեր Binance հաշվի հետ կապված հրատապ խնդիր կա, օրինակ՝ կասկածելի գործունեություն: Հաջորդիվ, հայցում են գաղտնի տեղեկություններ, ինչպիսիք են հաշվի հավատարմագրերը և երկգործոն նույնականացման կոդերը, երբեմն խնդրում են կրիպտո փոխանցել: Զոհի վստահությունը շահելու համար նրանք կարող են որոշ մանրամասներ ներկայացնել, որոնք առաջին հայացքից արժանահավատ են թվում, պոտենցիալ հանրային աղբյուրներից:

Հարկավոր է հիշել, որ ներդրումային խորհուրդները, գնումների քննարկումներն ու դրամական միջոցների հարցումները Binance-ը երբեք չի իրականացնում WhatsApp հավելվածի միջոցով համապատասխան խմբերի օգտատերերի համար: Բացի դրանից, անհրաժեշտ է իմանալ, որ Binance Verify գործիքը հնարավորություն է տալիս միշտ ստուգել որպես Բայնենսի ներկայացուցիչ հանդես եկող անձի կամ մասնագետի ինքնությունն ու օրինականությունը:

Իրականում սովորաբար Binance-ն օգտատերերի հետ կապվում է հետևյալ եղանակներով.

• Հաճախորդների սպասարկման պորտալում Binance-ի աջակցության թիմի միջոցով, որը հասանելի է շուրջօրյա՝ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
• Պաշտոնական X (նախկինում հայտնի է որպես Twitter) հաշվի միջոցով՝ @binance:

• Telegram-ի միջոցով, բայց անհրաժեշտ է համոզվել, որ կոնտակտի ինքնությունը հաստատվել է Binance Verify ծառայության հետ: Այս գործիքը թույլ է տալիս ստուգել կայքէջը, էլեկտրոնային փոստի հասցեն, Telegram ID-ն կամ շփման այլ կետ՝ տեսնելու, թե արդյոք դրանք օրինական են:

• Հարկավոր է նաև ուշադիր ուսումնասիրել ցանկացած համայնքային խումբ, որում ներգրավված եք:
• Զգոն և տեղեկացված մնալը միակ զենքն է խաբեությունների դեմ, հարկավոր է միշտ օգտվել պաշտոնական հաղորդակցման ուղիներից: