24.11.2024
Կրակոցներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:


Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:


Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: