25.11.2024
Քննարկվել են AIIB-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Երևանում մահացել է ՀՀ–ում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը

Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ներկայացուցչությունից ։


Նա 37 տարեկան էր։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժինը շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել 09:40-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են նրա մահը։


Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով (նման կարգ նախատեսված է օրենքով, բայց մահվան պատճառը հայտնի կդառնա փորձաքննությունից հետո):