26.11.2024
Լառա Պետրոսյանը` ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
prev Նախորդ նորություն

ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գեւորգ Ալթունյանը կալանավորվել է

ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գեւորգ Ալթունյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։


«Առաջին ատյանի դատարանը տնային կալանք եւ գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց։ Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք եւ գրավ էր կիրառել», - հայտնել է Գոռ Սաղոյանը։


Ալթունյանն ու եւս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։