21.06.2025
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 անձ

Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:


Հայաստանի կառավարությունը այսօր կազմակերպել է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ Իսրայելից Հայաստան վերադառնալ կամեցող ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով։

Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում Հայաստանի դեսպանություն և Հայաստանի ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակա-գրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։ Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։


 


 


 


 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին