5.05.2025
Հայտագրվել են բռնի տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարարն ու ԿԽԿՄՄՖ տարածաշրջանային տնօրենի տեղակալը քննարկեցին արցախցիների խնդիրները

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:


Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:


Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Վայց ձորի մարզ. ինչ հարցեր են քննարկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով