27.11.2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. ինչ հարցեր են քննարկվել
prev Նախորդ նորություն

Հայտագրվել են բռնի տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներին կթույլատրվի զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում կարող են մասնակցել դասընթացների, կուտակել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ և ստանալ հավաստագիր։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծում անցումային դրույթ է նախատեսվել:

Առողջապահության նախարարությունն արդեն հայտագրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները: 213 բուժաշխատող ներգրավված է վերապատրաստումների գործընթացում, 42-ն` արդեն հավաստագիր է ստացել: