26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ

Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։

ԼՂՀ արտգործնախարարությունից տեղեկանում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: