23.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանի տնտեսության շոգեքարշը կազինոներն են
prev Նախորդ նորություն

Օբամայի վարչակազմը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը. Associated Press

Միթե՞ Օբամայի վարչակազմը անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման հարցադրում է անում Associated Press գործակալությունը։

Հոդվածում նշվում է, որ «ցեղասպանություն» բառը երկար ժամանակ տաբու էր ԱՄՆ պաշտոնական անձանց համար, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի։ Սակայն ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը կոտրել է այդ լռությունը։

«Այս 5 բառը կարող են առաջ բերել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման, եւ որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակցի, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին աշխարհի անկայուն հատվածում շատ զգուշորեն վարվել մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդի մասին խոսելիս։ Այդ բառերը նաեւ անակնկալ էին, եթե մենք հաշվի ենք առնում Փաուերի կարգավիճակը, որն իր դասով երկրի երկրորդ դիվանագետն է, եւ նրա բառերը հնչել են որպես Օբամայի հասցեին քողարկված քննադատություն»,– ասված է հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Փաուերը նախքան պաշտոնը ստանձնելը շատ էր գրում ցեղասպանությունների նկատմամբ ԱՄՆ արձագանքի մասին։

«Պաշտոնական անձինք պատմում են, որ հետնաբեմերում Փաուերը քարոզում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– ասված է հոդվածում։

Փաուերի մամուլի քարտուղար Քյորթիս Քուփերը հայտնել է, որ ցեղասպանության հիշատակումը հնչել էր Վիզելի կյանքի հիշատակման պատվին եւ պետք է համոզեր մյուսներին դեմ հանդես գալ, այլ ոչ թե պաշտպանել սիստեմատիկ անարդարությունը, զանգվածային գազանություններն ու ցեղասպանությունները, որոնցից մեկը նա ստիպված էր հանդուրժել։ Նա նշել է, որ Փաուերի բառերը չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության փոփոխությունը։

Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին նշել է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։

«Նախագահն ու մյուս բարձրաստիճան անձինք բազմիցս սգացել են եւ ընդունել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության եւ աքսորի փաստը, ինչպես նաեւ հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ ու բացահայտ ճանաչումը մեր շահերից է բխում»,– ասել էր Թոները։