19.04.2025
Տեղի ունեցածն Արցախում փաստացի էթնիկ զտում էր. Միրզոյանը` Լենարչիչին
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները կարող են մնալ Ղարաբաղում՝ տեղի բնակիչներին պաշտպանելու համար. ԱԳՆ

Խաղաղապահների ներկայությունը կօգնի Լեռնային Ղարաբաղում մարդկանց հանգիստ և ապահով իրենց զգալ։ Բաքվի և Մոսկվայի միջև կքննարկվի այս զորախմբի հետագա ներկայության հարցը Ղարաբաղում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ  արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։


«Առաջինը, այն է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ <…> Եվ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը սպառել է իրեն»,- ասել է Գալուզինը։


Նա հավելել է, որ այս առաքելության ԼՂ-ում հետագայում մնալու  հարցը կքննարկվի և կլուծվի Բաքվի և Մոսկվայի միջև հաստատված կապի ուղիներով։

Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար