30.07.2025
Սփյուռքը ներգրավվում է ՀՀ-ում ընտրական գործընթացներին
prev Նախորդ նորություն

Շամանով. ՌԴ–Հայաստան միացյալ զորախմբի ստեղծումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ

ՌԴ–Հայաստան միացյալ զորախմբի ստեղծումն ուղղված չէ և չի կարող ուղղված լինել Ադրբեջանի դեմ։ Այդ մասին ԱՊԱ–ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, Օդա–դեսանտային ուժերի նախկին հրամանատար Վլադիմիր Շամանովը։

Նա նշել է, որ միացյալ զորախմբի ստեղծումը կրում է զուտ պաշտպանական բնույթ։

Շամանովի խոսքով, ՌԴ–ն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի դաշնակիցն է ու Մոսկվան այդ երկրի հետ ստեղծել է միացյալ ՀՕՊ համակարգ։ ՌԴ–Հայաստան միացյալ զորախումբը բաղկացած է միայն ՀՕՊ ուժերից ու այստեղ խոսքը չի գնում ցամաքային ուժերի մասին։
Մամուլի տեսություն. Հայաստանի տնտեսության շոգեքարշը կազինոներն են
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար