25.11.2024
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը Հայաստանում է բռնի տեղահանվածների կարիքների գնահատման նպատակով:
prev Նախորդ նորություն

Կապանում քննարկվել է ՌԴ հյուպատոսության բացման հարցը

Հոկտեմբերի 5-ին կայացել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։


Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։


«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսության շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների հասանելիությունը հյուպատոսական ծառայություններին: Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։