7.06.2025
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը քննարկելու

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։


«Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տեւողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ եւս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին