23.11.2024
Մամուլի տեսություն. Ռուսաստանը եւ Լիբանանը հանում են իրենց կապիտալը Հայաստանից
prev Նախորդ նորություն

Ավստրիայի ԱԳՆ. Ավստրիան պատրաստ է օգնել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը

ԵԱՀԿ-ում ու ԵՄ–ում մեր գործընկերների հետ միասին մենք հստակ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հիմնահարցն ունի միայն խաղաղ լուծում։ Մենք կոչ ենք անում կենտրոնացնել ջանքերը երկխոսության ու դիվանագիտության վրա։ Բանակցային սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք որոշակի շտկումներով առկա են սեղանին արդեն գրեթե տաս տարի։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը, փոխանցում է Trend–ը։

Նրա խոսքով, ադրբեջանցիներն ու հայերը կարող են վստահ լինել, որ Ավստրիան պատրաստ է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը` տրամադրելով չեզոք հարթակ բանակցությունների, փորձագիտական երկխոսության, երիտասարդների հանդիպումների համար, որոնք կօգնեն խնդրի խաղաղ կարգավորմանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ավստրիան ստանձնում է նախագահություն ԵԱՀԿ–ում, որը Վիեննային փոխանցվում է Գերմանիայից։