25.11.2024
Քաղաքացիների կյանքը հեշտացնում են. կլոր կնիք այլևս չի լինի
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանի հայերի իրավունքները պետք է հարգվեն. Իրանի նախագահ

Իրանի հզոր զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում կկանխի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Իրաքի հետ 1980-88 թվականների պատերազմի տարելիցին նվիրված զորահանդեսին։


«Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին. մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, հետևաբար պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում, իսկ ներկայիս սահմանները չեն կարող փոխվել»,- նշեց նա։