23.11.2024
Ինչ է լինելու հետո. Վարուժան Գեղամյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունը դժգոհ է մնացել Արցախում պատերազմը կանգնեցնելուց

Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն: 


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Իսկ իրենց դերը` դրան ՇԱՏ ուշադիր հետևելն է:

Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդպես հայտարարողներն իրենց ընտանիքներով գնան և որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրեն իրենց թուրք ախպերների հետ",- գրել է Աբրահամյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր կեսօրին Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման նախապայմանը:


Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։


Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:


Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:


Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: