26.11.2024
Վարչապետ. Մաքսային օրենսգիրքը կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /12 արկ/, իսկ արևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ /6 արկ/:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: