5.05.2025
ՀՀ-ն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ է նախաձեռնել
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին:

ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։

Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։


 

Արմավիր քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան