27.11.2024
Ադրբեջանական զինված նշանառության տակ են ռազմավարական նշանակության օբյեկտներ. «Թաթոյան»
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ է նախաձեռնել

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:

Ինչպես գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, Ադրբեջանն Արցախի նկատմամբ 9-ամսյա բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` այս անգամ ուժի ցուցադրման ձևով, ինչը կարող է նոր ագրեսիայի վերածվել:

"Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ սա նաև հետևանքն է այն բանի, որ որևէ լուրջ ջանք չեն գործադրել արցախյան շրջափակմանը վերջ տալու համար, իսկ դա «թևեր է տվել» Ադրբեջանին` առաջնագծում նոր ագրեսիա նախապատրաստելու համար:

Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով, սրան նրան մեղավոր հռչակելով, համարելով, որ իր անելիքը միայն փաստեր արձանագրելն ու խղճահարություն ստեղծելն է":