20.04.2025
Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։


Զորավարժությունը տեղի է ունենալու ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, այն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։


«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»,- ասված է հաղորդագրությունում։


 

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար