27.11.2024
Դա աբսուրդ է. մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք հայ-ռուսական գործակցության օրակարգում
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հարավային Կորեան պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:


Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը:


Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:


Այս համատեքստում, քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի հնարավորություններին և հետագա, մասնավորապես՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և կանաչ էներգետիկայի ոլորտներում, համագործակցությանը վերաբերող հարցեր: