27.11.2024
Քանի ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից
prev Նախորդ նորություն

Դա աբսուրդ է. մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք հայ-ռուսական գործակցության օրակարգում

Եթե իրոք Հայաստանը թեկուզև միայն հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա և դա լինի իրականություն, մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք հայ-ռուսական գործակցության օրակարգում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով Ազատություն ռադիոկայանի այն տեղեկությունը, թե ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ 


"Եկեք չմոռանանք, որ ուկրաինական ռեժիմը 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեց Ալիևին, բացի այդ, ՌԴ-ն պատերազմում է, իսկ իր դաշնակիցը օգնում նրան, ում դեմ նա պատերազմո՞ւմ է: Սա աբսուրդ է",- ասաց Բաբայանը:


Հարցին՝ արդյոք սա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին հակառուսական քայլերի շղթայում ու արդյոք սպասելի է Մոսկվայի արձագանքը այս քայլին, եթե այն համապատասխանում է իրականությանը, Բաբայանը նշեց՝ արձագանքը չի ուշանա:


"Բայց նման ձևով Մոսկվայի հանդեպ դիրքավորվելը լուրջ խնդիրներ կառաջացնի մեզ համար. սա խելահեղություն է այսօրվա մարտահրավերների առկայության պարագայում", - ընդգծեց մեր զրուցակիցը: