25.11.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան, Ֆոտո` www.mfa.am
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում:


Նիկո Սխերմերսն իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։


Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։


Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 1 վիրավորի մասին։