24.06.2025
Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի նշանակման մասին
prev Նախորդ նորություն

Խովաևը ՀՀ-ում է. վերահաստատվեց եռակողմ հայտարարությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։


Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։


Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը։

ԱԽ քարտուղարն ու Իգոր Խովաևը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ