5.05.2025
Սերժ Սարգսյանը ևս կմասնակցի ընդդիմության հանրահավաքին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի նշանակման մասին

Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տվել: Հրաժարական է տվել նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նույն պաշտոնում է նշանակվել Սամվել Շահրամանյանը։


Ըստ տեղեկությունների՝ Շահրամանյանը մեծ հավանականությամբ առաջիկայում Արցախի նախագահ կընտրվի։


 

Խովաևը ՀՀ-ում է. վերահաստատվեց եռակողմ հայտարարությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով