24.11.2024
Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին. Եթե մի բան կարելի է՝ բոլորին է կարելի
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետներ. Ադրբեջանն ու ՀՀ–ն պատրաստվում են Ղարաբաղում պատերազմի

Ռազմական փորձագետ Դմիտրի Լիտովկինը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանն ու ՀՀ–ն պատրաստվում են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ռազմական տարբերակին, եթե բանակցությունները մոտակա ժամանակներս ոչ մի բանի չհանգեցնեն։

Նա նշել է, որ ռազմական տեխնիկայի գնումը, բյուջեի ուղղվածությունը դեպի պաշտպանություն խոսում են այն մասին, որ կողմերը փաստացի չեն հավատում խնդրի խաղաղ կարգավորմանը, փոխանցում է moscow-baku.ru կայքը։

Փորձագետի խոսքով, Մոսկվան ռազմական տեխնիկա մատակարարելով Երևանին ու Բաքվին փորձում է հավասարակշռել ռազմա–տեխնիկական դիսբալանսն երկրների միջև, որպեսզի կողմերը չանցնեն հարաբերությունները պարզելու ակտիվ փուլին։ Ադբրբեջանը ռազմական բյուջեն ավելացնելու այլ պատճառ չունի`միայն Հայաստանի հետ հակամարտություն։ Փորձագետը նշել է, որ ՀՀ–ն վերջերս ՌԴ–ից ստացավ Իսկանդեր համակարգեր, իսկ Ադրբեջանը այժմ փորձում է Իսրայելից գնել Երկաթե գմբեթ համալիրը։ Դա առաջին դեպքը կլինի, երբ Իսրայելն որևէ երկրի մատակարարում է այդպիսի համակարգեր։

Ըստ Լիտովկինի՝ Ադրբեջանն իրավունք ունի զենք գնել Պակիստանից ու ոչ ոք չի կարող նրան խանգարել։

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերի կարծիքով ևս առկա է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման մեծ ռիսկ, եթե Ադրբեջանն ու Հայաստանը չհասնեն խաղաղ պայմանավորվածություններին։

Նրա խոսքով, Ադրբեջանի ու Հայաստանի քայլերն ոչ միայն սպառազինությունների մրցավազք է, այլ կողմերը կոնկրետ պատրաստվում են լուրջ ռազմական հակամարտության։ Ֆելգենհաուերը նշել է, որ այսօր խնդրի կարգավորման դիվանագիտական ճանապարհը ձախողվել է և առկա է զրոյական առաջընթաց։
Նաև հավելել, որ քառօրյա պատերազմից հետո առկա է լայնամաշտաբ պատերազմի մեծ հավանականություն։