26.11.2024
Դավիթ Իշխանյանն ու Կարեն Սարգսյանը քննարկել են ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանցկացնի

9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Այս մասին տարածած հայտարարության մեջ ասում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: 


«Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու’յց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո’ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցո’ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։


Սեպտեմբերի 2-ին


Ազատության հրապարակում


ժամը 18։00-ին»։