5.10.2024
Տեղի ունեցան «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների գործունեությանը նվիրված միջոցառումներ
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ նախագահն ու Պաշտպանության նախարարը քննարկել են ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին: Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար:


Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը: Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել: ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:


Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:


Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Պահեստազորայինը ինքնակամ թողել է մարտական դիրքը, ընթանում են որոնողական աշխատանքներ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները