5.10.2024
Ինքնասպանություն գործելու ցանկություն ունեցած քաղաքացուն ցուցաբերվել է աջակցություն. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Արա լեռան ստորոտին հրդեհ է բռնկվել

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 15-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 6 օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ընդհանուր 47 փրկարար)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հարակից գյուղերի 6 բնակիչ․ սահմանվել է հերթապահություն։

Տեղի ունեցան «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների գործունեությանը նվիրված միջոցառումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները