20.04.2025
Արցախը խաղաղապահներից պահանջում է քայլեր ձեռնարկել՝ զսպելու Բաքվի սադրիչ գործողությունները
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը կոչ է արել Հիքմեթ Հաջիևին դադարեցնել ստի արշավը

Մինչ օրս հայկական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ եւ, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին եւ իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։


Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։


«Ադրբեջանը պարբերաբար հարձակվում եւ օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները եւ լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:


Հիքմեթ Հաջիեւը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որեւէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։




 

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար