ՀԱՍԱԿ-ը բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռելու է. Արման Ղուկասյան
Մենք շատ լուրջ պատրաստվում ենք Երևանի ընտրություններին և շատերի համար անակնկալներ են սպասվում։ Այս մասին գրառում է արել Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
"Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մեր թիմը ունի քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր, որը մենք շատ շուտով կներկայացնենք հանրության դատին։ Ուզում եմ, որ իմանաք հետևյալը. ՀԱՍԱԿ-ը թույլ չի տալու, որ այս ընտրություններում հաղթի ԵԼՔ դաշինքը (կարծում եմ հասկացաք) և բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռվելու են։ Մենք թույլ չենք տալու, որ դուք խաբեք ժողովրդին։ Հիշեք և ականջներիդ օղ արեք, տիկնայք և պարոնայք",- գրել է Ղուկասյանը։
Կուսակցությունն առաջադրվել է սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններում: ՀԱՍԱԿ-ի նախընտրական ցուցակի առաջին 10 թեկնածուներն են՝
1. Արման Ղուկասյան
2. Ծովինար Կոստանյան
3. Գրիգոր Բալասանյան
4. Արման Կարապետյան
5. Գարուշ Հովհաննիսյան
6. Արմինե Կարապետյան
7. Տիգրան Առաքելյան
8. Լիլիթ Մելիքյան
9. Արամ Աբաջյան
10. Աննա Դերձակյան
Հիշեցնենք, կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: