23.05.2025
Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

Պապիկյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։


Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով եւ ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնեւսկին:


Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ համագործակցություն:


Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին եւ ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


 


 


 


 

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան