23.11.2024
Ֆիդանը հաստատեց Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի մասնակցությունը
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հարաբերությունների զարգացումը

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։


Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:


Ա. Գրիգորյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները:


Կողմերը նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված եւ օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը: