26.11.2024
Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
prev Նախորդ նորություն

PR մասնագետի օրվան նվիրված քննարկում՝ Գանձակի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում

Հուլիսի 28-ին Ռուսաստանում նշվում է PR մասնագետի օրը։ Սա երիտասարդ տոներից մեկն է. այն առաջին անգամ նշվել է 2004 թվականին։ PR մասնագետները պատասխանատու են ընկերության, ապրանքանիշի կամ ապրանքի արտաքին հաղորդակցության համար. նրանք շփվում են լրատվամիջոցների հետ, հետեւում են հաճախորդների արձագանքներին եւ վերահսկում ընկերության ներկայությունը սոցիալական ցանցերում:



Այսօր Գեղարքունի մարզի Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների սաները կազկակերպել են կլոր սեղան-քննարկում։



Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները խոսել, քննարկել, կիսվել ու պատմել են PR ոլորտի, տեսակների, PR մասնագետի, նրա գործունեության, դրական ու բացասական կողմերի մասին։


«Տոնին նվիրված կլոր սեղան-քննարկումը նպաստեց, որպեսզի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ավագ խմբի սաները նոր գիտելիքներ ձեռք բերեն PR ոլորտի մասին, խորապես ծանոթանան մասնագիտությանը։



Աշակերտները նաև ներկայացրին ռուսաց լեզվի իրենց իմացությունն ու դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Նման միջոցառումները նպաստում են ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերմանը, այլև աշակերտները կարողանում են արդեն ունեցած հմտություններով կիսվել իրենց տարեկիցների հետ։ Այլ կերպ ասած, սա փորձի փոխանակման մի ձև է», - իր խոսքում նշեց կենտրոնի ուսուցչուհի Ազնիվ Լևոնյանը։



VERELQ-ը հիշեցնում է, որ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Արենի, Սևան եւ Գանձակ համայնքներում գործում են «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։


«Ռուսաց լեզվի և մշակույթի» բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։