«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- Panorama.am-ի փոխանցմամբ` ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։
«Չենք լռելու, չենք հեռանալու, մինչև ձեզանից յուրաքանչյուրը չկատարի իր պարտականությունը։ Սա ձեր մանդատն է, դուք եք պարտավորվել որպես միջազգային կառույց ապահովել աշխարհի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, իսկ այսօր դարձել եք այնպիսի կառույց, որ զուրկ է այդ անվտանգությունն ապահովելուց։ Ի՞նչ է նշանակում ձեր աչքի առաջ ձեզանից խլել մարդու, ով Հայաստան էր գալիս առողջական խնդիրները լուծելու համար։ Որտե՞ղ էր ձեր մանդատը, որ ադրբեջանիցներն ապօրինակաբար առևանգում է մի հերոսի, ով ինձ տվել է անկախություն։
Պահանջում ենք՝ ապահովել արցախիցների անվտանգ տեղաշարժը, վերադարձել Արցախի քաղաքացուն։
Պետք չէ լինել լոկ խոսքեր ասող, որ Ադրբեջանը մեզ ճնշում է։ Մենք էլ ձեզ ենք ճնշում մեր՝ ճանապարհ փակելով, ձեր գրասենյակի մուտքներն ու ելքերը փակելով։ Պատասխան տվեք մեզ», - ասաց ակցիայի մասնակիցը։