25.11.2024
Բացեք Արցախի կյանքի ճանապարհը. Սերժ Սարգսյանը դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
prev Նախորդ նորություն

Աղդամով հումանիտար աջակցություն ուղարկելու հարց ես չեմ քննարկել. վարչապետ

Միջազգային հանրությունը բազմաթիվ քայլեր է իրականացրել, բայց դրանք բավարար չեն։ Ես Աղդամով հումանիտար աջակցություն ուղարկելու հարց չեմ քննարկել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությանը՝ Ստեփանակերտին Աղդամով աջակցություն ուղարկելու վերաբերյալ։


«Ո՛չ, չեմ քննարկել, չեմ կարծում, թե նման հարց քննարկելու մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը քննարկելու մանդատ ունեմ, քանի որ եռակողմ հայտարարության ստորագրող կողմերից մեկը ես եմ։ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ չէր ինձ համար, բայց ես այն չեմ քննարկել»,- արձագանքելով հարցին ասաց նա։


Փաշինյանը նաև նշեց, որ այդ հարթակներում իրենք քննարկում են միայն հարցեր, որոնք կապված են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ: