25.11.2024
Չափազանց կարևոր է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն. Փաշինյան

Ադրբեջանի «բնապահպանական ակտիվությունը» շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը շարունակում է բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 13-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ընդ որում՝ սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- ընդգծեց Փաշինյանը:


Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունները, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը, ապա անդրադարձավ մի հանգամանքի:


«Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022 թվականի՝ աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը:


Վարկանշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատերգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավարի, տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում:


Եվ, ահա, 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ: Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում ՀՀ-ի առաջխաղացումներն ու ձեռքբերումներն արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում»,- ասաց նա: