25.11.2024
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Միշելի և Ալիևի հետ հանդիպմանը

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետը:


«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը: Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: