8.05.2024
Պատերազմի ու խաղաղության բանաձևերը. Անդրանիկ Թևանյան
prev Նախորդ նորություն

Մարությանի կինը ծպտյալ քաղաքապետն էր. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքապետը» մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին: Վերջերս հյուրախաղերից վերադարձած Մարությանը, ասում են, ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Եւ մինչ պարզ կդառնա, թե արդյոք նա կմիանա ինչ-որ քաղաքական ուժի կամ կհիմնի նորը (քանի որ պայմանավորվածությունները արագ փոխում է), մարդկանց մի մասը ափսոսանք է հայտնում՝ լսելով Մարությանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Կհարցնեք՝ ինչու. պատասխանը պարզ է. Մարությանը լավ դերասան է, եւ դա է իր կոչումը կյանքում: Կարծիք էլ կա, թե նա, այնուամենայնիվ, ոչ արդյունավետ եւ թույլ ղեկավար էր: Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ չնայած 2018 թվականին ժառանգած՝ առանց այդ էլ խարխլված ենթակառուցվածքներով քաղաքին, այո’, Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրները: Բայց իրականում Երեւանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարեւոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երեւանը չդարձավ հարմարավետ եւ բարեկարգ:


Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաեւ պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ ում եւ որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաեւ, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին եւ իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու աղդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին: Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր եւ ՔՊ-ի միջեւ: Թերեւս այս հարցի պատասխանն ինչ-որ պահի ջրի երես դուրս կգա եւ կառաջացնի նոր հարցեր՝ ուղղված Հայկ Մարությանին:


<<Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, թեև Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ ու ռեսուրս չի խնայելու, որ ՔՊ-ն հաղթի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, բայց, հաշվի առնելով Տիգրան Ավինյանի «վարչապետական» պահվածքը, երբ արդեն գրեթե բաց դիրքավորվում է որպես Նիկոլ Փաշինյանի «իրավահաջորդ», վերջինս որոշել է շատ հետաքրքիր վերադասավորումներ անել։ Քննարկվում են մի քանի սցենարներ: Սցենարներից մեկը վերաբերում է հետընտրական պրոցեսներին: Բոլորի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար ակնհայտ է, որ ՔՊ-ն ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն 50 տոկոս ձայն հավաքել պարզապես չի կարող, ավելին՝ շատ հեռու է այդ ցուցանիշից:Ի դեպ, մեր տեղեկություններով, հենց Տիգրան Ավինյանն է պնդել, որ ՔՊ-ն միայնակ, առանց դաշինքի գնա ընտրությունների: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է մերձիշխանական մի քանի ուժերի անցկացնել ավագանու կազմ, որպեսզի, երբ հերթը հասնի ավագանու կազմից քաղաքապետ ընտրելուն, միավորեն իրենց քվեները ՔՊ-ի հետ: Բայց քանի որ նույն այդ մերձիշխանականների մեծ մասը կտրուկ դեմ է Ավինյանին, որն, ըստ էության, վիժեցրել է ՔՊ-ի հետ դաշինքի կազմում հեշտ ու հանգիստ Երևանի կառավարման մասնաբաժին ստանալու նրանց երազանքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ֆորսմաժորային իրավիճակներից, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցուցակում այնպիսի 2-րդ, 3-րդ համար ունենալ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ներկայացնել որպես այլընտրանք: Ընդ որում, խոսքը այնպիսի թեկնածուի (թեկնածուների) մասին է, որը բոլորի համար անհայտ լինի, ինչպես ժամանակին, ասենք, Հրաչյա Սարգսյանը։ Այդ է պատճառը, որ այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում քաղաքական դաշտում որևէ ներկայությամբ աչքի չընկած, բայց որոշակի ոլորտներում հեղինակություն ունեցող անձանց հետ` ՔՊ նախընտրական եռյակում ընդգրկվելու համար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուց հետո, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, ով փորել է Թովմասյանի ոտքի տակը, իր հաղթանակն է տոնում խորհրդարանում: Նա, խմբակցության ղեկավար Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմա զբաղված են Ռուստամ Բաքոյանից հանձնաժողովի նախագահի կերպար կերտելով՝ «դասընթացներ» են պատրաստել՝ ինչպես նիստ վարել, ինչպես խոսել, երբ հայտարարություն տարածել: Տեղեկացանք, որ Թագուհի Թովմասյանը իրեն պաշտոնազրկելուց 3 ժամ հետո ծառայողական ավտոմեքենան հանձնել է ԱԺ-ին: Եւ Բաքոյանն արդեն վարորդ է բերել, երեկվանից ծառայողական ավտոմեքենայով է շրջում, ինչը ՔՊ-ում ոչ միանշանակ է ընդունվել: Բացի այդ, երեկ, Հայկ Կոնջորյանի հետ նրա սենյակում քննարկել է ՄԻՊ հանձնաժողովի փորձագետների հարցը. ում, երբ հեռացնել: Քանի սույն հանձնաժողովի փորձագետները ՔՊ-ական չեն, որոշել են բոլորին ազատել, մաքրել հանձնաժողովը Թովմասյանի օրոք նշանակված բոլոր կադրերից՝ նրանց փոխարեն ՔՊ-ականների բերելով: Իհարկե, օրենքով, Բաքոյանն իրավունք չունի որեւէ կադրային փոփոխություն անել, ինչպես չի արել օրինակ, Բաբկեն Թունյանը, ով Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է և Վահե Հակոբյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո համակարգում է հանձնաժողովի աշխատանքները: Բայց Բաքոյանը մարտական է տրամադրված, Մարդու իրավունքների հանձնաժողովը պիտի իր կադրերով համալրի: Այսինքն, Մարդու իրավունքների հանձնաժողովը դառնալու է միայն ՔՊ-ականների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին հրավիրել է փակ նիստի՝ ավտոներկրողների թեմայով: Երեկ տեղեկացանք, որ Քյարամյանը մերժել է գալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով, ուստի նիստը չի կայանա: Փոխարենը ՊԵԿ նախագահն օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, եւ ՔՊ-ում ատամները սրած սպասում են, թե երբ է այն ԱԺ գնալու, որ մերժեն։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե Բադասյան-Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործերով «ջրում» է ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը։ Մենք թեմային անդրադարձել ենք։ ՊԵԿ ներկայացրած օրենքի նախագծի նպատակը «թեթեւ մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է»: Այսինքն՝ եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, ԱԱՀ-ն կվերադարձվի միայն ավտոդիլերներին եւ նրանց մասնաճյուղերին, ՔՊ-ում կարծում են, որ դրանով կխրախուսեն ոլորտում մենաշնորհներ ստեղծելուն, եւ ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքում։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում․ «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով թիմում միայնակ գայլի կարգավիճակում է հայտնվել, սկսել է ծխելու դեմ պայքար տանել նաեւ խորհրդարանում: Նա նկատել է, որ պատգամավորներից մեկն աշխատասենյակում ծխում է, դիմել է ոստիկանություն, որ պատժեն օրինազանցին։ Լսելով մեր այս հարցը՝ Թորոսյանը կատակի տվեց, թե որտեղ ծխող մարդ է տեսնում, սպառնալիքով է հանդես գալիս։ Վստահեցրեց, որ ոստիկան չի կանչել, գուցե սպառնացել է հերթական անգամ, բայց բանը կանչելուն չի հասել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ժամկետների խախտումով է գործում։ Բանն այն է, որ արդեն երեք անգամ իրավական ակտեր են խախտվել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք անգամ փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, բոլորն էլ՝ 2020 թվականին։ Այդ ակտերում հստակ նշված են ժամկետներ, թե երբ պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը, սակայն դրանք խախտվել են։ Այսինքն՝ սահմանված իրավական ակտի խախտումներ են եղել։ Հանձնաժողովն իր աշխատանքները պետք է ավարտեր դեռ 2022 թվականին, եւ վերահսկող պետք է լիներ վարչապետը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանն է խախտման հեղինակը։ Ստացվում է՝ կա նաեւ խորհուրդ, եւ մասնագիտական հանձնաժողովը ենթակա է այդ խորհրդին։ Խորհուրդը պետք է արձանագրեր խախտումները, բայց նրանք էլ աչք են փակել: Իսկ վերահսկողությունը պետք է իրականացներ ՀՀ արդադատության նախարարությունը՝ նախկին նախարար Կարեն Անդրեասյանը եւ արդեն ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանը: Նրանք էլ դա չեն արել, քանի որ Նիկոլ Փաշինյանին չեն ցանկացել «նեղացնել» իրենց քայլերով: Արդյունքում հանցագործություն է եղել, որը չի արձանագրվում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչեւ հեղափոխությունը 100-դրամանոց երթուղայինով տեղաշարժվող Նարեկ Բաբայանի գործերը լավ են արդեն: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ներկայացրած հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նախորդ տարի պատգամավորը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում 27 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել, որի համասեփականատերն է հանդիսանում։ Նա դեռ 2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւս բնակարան էր գնել, որի համասեփականատերն է հանդիսանում կրկին։ Ներկայիս պատգամավորը 2021 թվականի փետրվարին 2009 թվականի արտադրության «Տոյոտա» է գնել։ Այդ ժամանակ Բաբայանը հանդիսանում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։ ՔՊ-ական պատգամավորը, չգիտես՝ ինչու, կանխիկ դրամ չի ունեցել, իսկ բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները կազմել են 53 հազար եւ 521 հազար դրամ։ Նարեկ Բաբայանը մեկ տարվա ընթացքում միայն պատգամավորական աշխատավարձից է եկամուտ ստացել, սակայն նրա ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։


Նրա կինը՝ Լենա Նազարյանը եւս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինս եւս հայտարարագրել է Ծաղկաձորի եւ Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։ Նազարյանը եւս ամուսնու պես կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշիվներին 1 մլն դրամ է եղել։ Պարզվում է՝ Լենա Նազարյանն անհատ վարձակալ է եւ մեկ տարվա ընթացքում վարձակալությունից 1 մլն 500 հազար դրամ է ստացել, եւս 8 մլն դրամ ստացել է ԱԺ-ից, իսկ 34 հազար դրամ էլ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից։ Նազարյանը նաեւ 43 մլն դրամի վարկ ունի եւ 2 մլն 100 հազար դրամ է ծախսել այդ վարկի տարեկան մարման համար։ Վերջում հավելենք, որ կոռուպցիան «բարեւում է» պատգամավոր զույգերին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-13-ն անցկացվել է էքսպո՝ «Իննոպրոմ-2023»-ը, որտեղ Հայաստանը եւս ունեցել է տաղավար։ Մասնակցել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, Ադրբեջանը ներկա է եղել բիզնես պատվիրակությամբ։ Թե ինչ է ցուցադրվել հայկական տաղավարում, էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված չէ, սակայն բուն տաղավարն արժեցել է մոտ 36 մլն դրամ՝ 75 հազար դոլար։ Գումարը վճարվել է ռուսական «Սեվեն էքսպո» ՍՊԸ-ին։ Եվս 8 մլն 802 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «Բիզնես ինվեստ» ՍՊԸ-ին՝ գովազդային ծառայություններ մատուցելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի մասնակցության արդյունավետությանը, ապա նախարարությունը նշել է․ «Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»։ Մնում է հուսալ, որ այդ համագործակցությունների արդյունքում Քերոբյանին կհաջողվի հետ բերել ծախսված 75 հազար դոլարը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ դատավոր անդամ է ընտրելու՝ հրաժարական տված Մեսրոպ Մակյանի փոխարեն։ Դիտարժան ընտրություն է սպասվում։ Բանն այն է, որ Դատական դեպարտամենտը խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումն ուղարկել է միայն մարզերի դատավորներին՝ հիմնավորմամբ, որ ԲԴԽ-ում պետք է ապահովել մարզերից դատավորների ներկայացվածությունը։ Մեր տեղեկություններով, թափուր տեղի համար 2 թեկնածու կա՝  Սուրեն Մնոյան, Էդգար Հովհաննիսյան։ Դատական դեպարտամենտի որոշումը միանշանակ չի ընդունվել համակարգում, Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, ով նույնպես հավակնում է ԲԴԽ անդամի տեղին, դեպարտամենտի ղեկավարի դեմ հայց է ներկայացրել դատարան, պահանջում է ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցումը միայն մարզերի դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել  եւ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։


Այս պահի դրությամբ մարզերի դատարաններից խորհրդի անդամի թեկնածու ներկայացված չէ, մինչդեռ օրենքը նախատեսում է, որ ԲԴԽ-ում պետք է ներկայացված լինեն բոլոր ատյանների դատավորները, բոլոր մասնագիտացումներից։ ԲԴԽ-ում հայտնվելը դատավորների համար տրամպլին է դառնում՝ հետագա առաջխաղացման համար։ Թերեւս սրանով են պայմանավորված այս պայքարը եւ այն վիճակը, որ ԲԴԽ-ում խախտված է համամասնությունը: Մարզերից մարդիկ չկան, քանի որ, ասենք, վերաքննիչից ընտրված ԲԴԽ անդամը կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունենում՝ տեղափոխվելով այլ ատյան, եւ ստիպված՝ կրկին վերաքննիչի դատավորով են համալրում թափուր տեղը։
 


 


 


 


 

Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները նպաստում են Արցախի ադրբեջանացմանը. Տիգրան Աբրահամյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel