8.11.2024
Այս հողավաճառի խոսքով՝ արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ ու փշալարերով շրջափակել
prev Նախորդ նորություն

Պատերազմի ու խաղաղության բանաձևերը. Անդրանիկ Թևանյան

Պատերազմ ու պարտություն բերող իշխանությունները հիմա բոլորին փորձում են վախեցնել պատերազմով՝ ներկայանալով որպես խաղաղության աղավնի: Բայց այդ ապրանքն արդեն հնամաշ է ու քիչ գնորդ ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։


«1. Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն: Թշնամին քո սպասումներին պատասխանում է կրակոցներով:


2. Երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, փակում ես բանակցային գործընթացի դուռն ու բացում Հայաստանի տարածքների նկատմամբ թշնամու ախորժակը: ՀՀ օրվա իշխանությունը փորձում է հակառակն ապացուցել հանրության մի մասին, սական Բաքուն իր քայլերով մշտապես հերքում է այդ տեսությունը:


3. Բանակցային գործընթացի ժամանակ չարժե օգտագործել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, բայց իրավունք չունես օգտագործել նաև «Արցախն Ադրբեջան է, և՛ վերջ» ձևակերպումը: Երկու դեպքում էլ թշնամին շահում է: Ժամանակի ու տարածության զգացողությունը շատ կարևոր է: Եթե, իհարկե, այլ նպատակներ չես հետապնդում:


Էլի բաներ կան, որոնք մտնում են կարելիների ու չիրակելիների շարքի մեջ, բայց դրանք դպրոցահասակ երեխաների համար են, ոչ թե պետական պաշտոնյաների:


Իսկական խաղաղությունը սկսում է չիկարելիները բացառելով: Դրանից հետո արդեն նոր մտնում ենք դիվանագիտության դաշտ», - նշել է նա:


 


 

Մարությանի կինը ծպտյալ քաղաքապետն էր. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next