24.11.2024
Լարված զրույց եմ ունեցել նախագահի հետ, պահանջել այդ պաշտոնյաների աշխատանքից հեռացումը
prev Նախորդ նորություն

Այս հողավաճառի խոսքով՝ արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ ու փշալարերով շրջափակել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ԼՂ խնդիրը երբեք տարածքային չի եղել, և այն հայեցակարգը, որը երկար ժամանակ բանակցվել է, այն է՝ ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելն է, երբեք տարածքին չի վերաբերվել: Հադրութի, Շուշիի ու Թալիշի մասին, այս ստահակի խոսքերով, կարելի է ընդհանրապես մոռանալ։ Այս մասին գրում է ՀՀԿ Խորհրդի անդամ Արթուր Թովմասյանը:

«Այս հողավաճառի խոսքով, պարզվում է, որ բոլոր արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ՝ փշալարերով շրջափակել, ինչպես անում էին ֆաշիստները գետտոյում, և ապահովել նրանց անվտանգությունը։ Մի պահ պատկերացրեք, որ հրեաներին տենց բան առաջարկեր իրենց պաշտոնյաներից մեկը, պատկերացրեցի՞ք...

Մի երկու տարի առաջ ԱԽՔ-ին հայհոյում էին Արցախի Ճարտար համայնքի բնակիչները, որտեղի ծնունդ է նա, ես վստահ եմ, որ շուտով բոլոր արցախցիներն ու հայաստանցիներն են հայհոյելու հողավաճառին։

Հ.Գ. «Մեր Ազգի վատասերված տակա՛նքը օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ Ազգային է». Նժդեհ»,- գրել է Թովմասյանը: