24.11.2024
Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են
prev Նախորդ նորություն

Լարված զրույց եմ ունեցել նախագահի հետ, պահանջել այդ պաշտոնյաների աշխատանքից հեռացումը

Այս ծանր վիճակում, երբ հանրության բացարձակ մեծամասնության ուշադրությունը սևեռված է երկրի առաջնային խնդիրների վրա, կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են բիզնեսով, ինչը կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի արգելման պատճառ դարձավ: Կան պաշտոնյաներ, ովքեր փորձում են «բեսպրեդել» գործել երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:


 «Թեև ստեղծված վիճակում ուշք ու միտքս բևեռված է ճանապարհի ապաշրջափակման վրա և բազմակի խնդիրներ մղվել են երկրորդ պլան, սակայն այս ամենը մեծ հարված է հասցնում ներքին փխրուն կայունությանը, հարված է հասցնում ժողովրդի ապագայի հանդեպ հույսի նշույլին։



Կոռուպցիան ու «բեսպրեդելն» է քանդել մեր երկիրը, այս ամենը շարունակվելու դեպքում եղածն էլ կկորցնենք։
Այսօր առավոտյան լարված զրույց եմ ունեցել երկրի նախագահի հետ, ստիպված եմ եղել պահանջել այդ պաշտոնյաների աշխատանքից հեռացումը…»,- գրել է Պետրոսյանը: