25.11.2024
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ամիսներ շարունակ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյան

Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին:


«Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:


Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:


Հայաստանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժանի վերաբերյալ»,- ասաց նա: