Վրաստանը վիրավորական է համարում Սահակաշվիլիին վերադարձնելու Ուկրաինայի պահանջը
Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, որը պատիժ է կրում իր հայրենիքում, վիրավորական է Վրաստանի համար։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի (Վլադիմիր Զելենսկու) քայլին, որը կապված էր Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին։ Ընդհանուր առմամբ, (ուկրաինական) իշխանությունների դիրքորոշումը, իհարկե, վիրավորական է»,- ասաց նա։
Կոբախիձեն մանրամասնել է, որ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թվականին Սաակաշվիլիի Վրաստան մուտքի կազմակերպման գործում, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր երկրի ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին և հանձնարարել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սահակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։