17.06.2025
Չեխիան արտահանձնել է Հայաստանում հետախուզվող «օրենքով գող»-ի
prev Նախորդ նորություն

Դպրոցներում կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան. նախարար

Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:


Նա ընդգծել է, որ Արցախի պատմության ծրագիրը կազմվում է այն տրամաբանությամբ, որ ժամանակագրական առումով փոխլրացնելով Հայոց պատմությունը, այդ համատեքստում տեղայնացվեն Արցախին վերաբերող իրադարձությունները:


«Նախատեսվում է, որ առաջին փուլում այն կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում»,- ասել է Նորայր Մկրտչյանը:

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան